Այսօր Էլեկտրոնային գրադարանի հյուրերն էին թիվ 6 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները: Երեխաները արտասանեցին Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից, դիտեցին « Ձախորդ Փանոսը» մուլտֆիլմը, ծանոթացան գրադարանի աշխատանքների հետ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, երեխաները գրադարանին նվիրեցին «Աշխարհի յոթ հրաշալիքը» գիրքը, իսկ գրադարանը իր հերթին մանկապարտեզին նվիրեց մեր հայրենակից՝ Գուրգեն Մանուկյանի բանաստեղծությունների ժողովածուն: