«Հոգիների աճուրդ» (անգլ.՝ Auction of Souls), Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը: Ռեժիսորն է Օսկար Ափֆելը: Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում: Ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա: Գլխավոր դերակատար է ընտրվել հենց Արշալույս Մարտիկանյանը: Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ: Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է 10 դոլար: Մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներեն կազմակերպել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ: