Մարտի 18-ին Կապանի Էլեկտրոնային գրադարանում անցկացվեց ցերեկույթ նվիրված՝ <<Մայրության և գեղեցկության օրվան>>: Միջոցառմանն մանակցում էին ,,ՀԵՔ՛՛ Կապանի մասնաճյուղի ուսանողները, տնօրեն՝ Աննա Լևոնյանի և փոխտնօրեն՝ Անուշ Ներսիսյանի հետ : ՈՒսանողները պատրաստել էին գարնան ու մայրության տոնին նվիրված շնորհավորանքներ և բանաստեղծություններ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կապանի Արվեստի մանկական դպրոցի սաները տնօրեն՝ Մարինա Նահապետյանի և դասատուներ՝ Թամարա Ստեփանյանի, Իրինա Մովսիսյանի հետ: Արվեստի մանկական դպրոցի սաները ներկայացան երաժշտական համարներով՝ երգ, պար, քանոն, շվի, իսկ թատերարվեստի 3-րդ դասարանի սաները Արտուր Գաբրիելյանի հետ բեմականացրին Հովհ. Թումանյանի ,, Քաջ Նազար՞՞ հեքիաթը: