Օգոստոսի 13֊ին <<Ուսանողական ամառ Կապան 2018>> երիտասարդական փառատոնի շրջանակներում Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի է ունեցել ուսանողական բրեյն ռինգ։ Խաղի արդյունքներով հաղթող է ճանաչվել Հունան Ավետիսյան ջոկատը, երկրորդ տեղն է զբաղեցրել Խուստուփը, իսկ երրորդ տեղը կիսել են Դավիթ Բեկն ու Վահանավանքը։ Խաղի լավագույն խաղացող է ճանաչվել Էդիկ Օհանջանյանը։ Հաղթող ջոկատը և լավագույն խաղացողը նվեր են ստացել գրքեր Բուկինիստ գրախանութների ցանցի կողմից։
Խաղին ոգևորությամբ աջակցեց Սյունքի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ, համայնքում ինտելեկտուալ խաղի հիմնադիր՝ Էդգար Մարտիրոսյանը:
Օրվա առաջին կեսին մասնակից ուսանողները ունեցան նաև նախավրանային հավաք: Կազմ կոմիտեի նախագահ Հրանտ Արզումանյանը ներկայացրեց վրանային ճամբարի կարգուկանոնը:
Նշենք նաև, օգոստոսի 14- ից 16-ը մասնակից ուսանողները իրենց եռօրյա հանգիստը անց կկացնեն Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի ամառային վրանային ճամբարում: