Չկա որևէ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ մենք սկսում ենք արտասանել դեռ կարդալ չիմանալով. Հովհ.  Թումանյանի մանկական հրաշալի  բանաստեղծություններն են: Փետրվարի 18-ին Էլեկտրոնային գրադարան են այցելել Կապանի թիվ 12 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները: Թումանյանական միջոցառումների շարունակական ցերեկույթները մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ են լցնում մանուկների սրտերը: Երեխաները  արտասանեցին և երգեցին Թումանյանի ստեղծագործություններից: Նրանք շատ ակտիվ պատասխանում էին այն հարցերին, որը նվիրված էր Թումանյանի կենսագրությանը: ՆՈՒՀ-ի տնօրինությունը գրադարանին նվիրեց գեղեցիկ ու պատկերազարդ գիրք: Գրադարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին այցելության համար: