«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է: Առանց նրա մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մահացած ենք »
Գարեգին Նժդեհ
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն Է: 1999-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրը հռչակել է որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ նպաստելով լեզուների ճանաչմանը: 2005 թվականից լեզվի տոնը նշվում է նաև Հայաստանում:Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության լեզուն հայերենն է : Մայրենի լեզուն հայ ժողովրդի պատմությունն է ու կենսագրությունը, մտածողության և աշխարհայացքային պատկերացումների մարմնավորումը, անցյալն ու ներկան և, իհարկե, ապագան։
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:
Համո Սահյան