Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է :
Պ. Սևակ
Այսօր Էլեկտրոնային գրադարան էին այցելել Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 2 բ դասրանի աշակերտները դասվար՝ Անի Բաղդասարյանի ուղեկցությամբ: Աշակերտները պատրաստել էին միջոցառում նվիրված մայրենի լեզվի օրվան: Երգեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին բանաստեղծություններ նվիրված մայրենի լեզվին, ակտիվորեն պատասխանեցին գրադարանավարների տված հարցերին և շրջեցին գրադարանում :