Էլեկտրոնային գրադարան
Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օր

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Էլեկտրոնային գրադարանում անցկացվեց ցերեկույթ նվիրված օրվա խորհրդին ու Մայրենի լեզվի անաղարտությանը: Միջոցառումն անցկացվեց համատեղ թիվ 7 հիմն. դպրոցի 5-րդ Ա դասարանի աշակերտների և ուսուցչուհի՝ Մարիամ Եսայանի հետ: Աշակերտները գեղեցիկ բարեմաղթանքներով միմյանց նվիրեցին գրքեր, արտասանեցին Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից, երգեցին, անցկացվեց վիկտորինա , հարց ու պատասխան: Ծանոթացան գրադարանի աշխատանքներին: Գրադարանի կողմից դասարանին նվիրվեց գիրք, իսկ ամենա ակտիվ մասնակցին տրվեց պատվոգիր: