Կի՛ն, աշխարհի զարդն ես եղել
Ու կլինես դու հավետ,
Անապատին թե ոտք դնես,
Նա կդառնա ծաղկավետ.
Ի՞նչ է կյանքը առանց սիրո,
Առանց կնոջ համբույրի,
Թե աշխարհում կին չլինի,
Ծաղիներն էլ չեն բուրի:
Սարմեն
Կապանի Էլեկտրոնային գրադարանը շնորհավորում է մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը: Թող սերն ու երջանկությունը միշտ թևածի Ձեր սրտերում: Կանացի հմայքն ու պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ուղեկիցը լինեն Ձեզ: Գարնանային ուրախ ժպիտներ բոլորին, գարնանային ջերմագին ծաղկած, անաղարտ թերթիկներով սեր բոլորին-բոլորին…