Պատվիրիր գիրք օրվա ցանկացած պահի եւ ընթերցիր Կապանի Էլեկտրոնային գրադարանի հարմարավետ եւ գեղեցիկ ընթերցասրահներից մեկում քեզ հարմար ժամի:
📚Գիրքն #առցանց_պատվիրելու գործառույթից օգտվելու համար պետք է ունենալ #անձնական_էջ: Անձնական էջի մուտքի գաղտնագիր- գաղտնաբառ, ինչպես նաեւ գրքի պատվերն իրականացնելու համար ուղեցույց կարող եք ստանալ՝ գալով գրադարան՝ ընթերցողական կատալոգների և ընթերցողների գրանցման ենթաբաժին:
📚Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր:
🔴Էլեկտրոնային պատվերի ուղեցույց
☑️Բացել book.librarykapan.am կայքը:
☑️ Մուտք գործեք ձեր անձնական էջ:
☑️«Որոնում» դաշտում մուտքագրել գրքի տվյալները:
☑️«Ընտրել բոլորը» ցանկից ընտրել գիրքը:
☑️«Հասանելիություն» դաշտում նշված գրադարանների ցանկում ստուգել առկա է գիրքը Կապանի էլեկտրոնային գրադարանում:
☑️Եթե այո, ապա սեղմել «Դնել պահում»:
☑️Սեղմել «Հաստատիր պահումը»:
‼️Երկարատեւ ընդմիջումից հետո Էլեկտրոնային գրադարանը եվ Կապան համայնքի գրադարանները աշխատում են սովորական ժամանակացույցով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: