Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը»,« Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»՝ իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:

 Կ. Չուկովսկի

Այսօրվա Էլեկտրոնայաին գրադարանի այցելուներն էին Ձագիկավանի միջնակարգ դպրոցի աշակերտները, դասղեկ՝ Տաթև Գևորգյանի հետ: Շրջեցին գրադարանով ծանոթացան գրադարանի աշխատանքներին և հանդես եկան « Շունն ու կատուն» բեմականացումով: Աշակերտները պատմեցին հուշեր Թումանյանի կյանքից և երգեցին նրա ստեղծագործություններով գրված երգերը: Միջոցառման վերջում ուսուցիչները գրադարանին նվիրեցին  առակների գիրք: