Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը,արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:Այս օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ ՝ գրքերի նվիրատվություններ գրադարաններին ,դպրոցներին՝ վերականգնելով գրքի երբեմնի նշանակությունը:Օրվա կապակցությամբ էլեկտրոնային գրադարանի հյուրերն էին թիվ 13 ՆՈՒՀ- ի ավագ խմբի սաները:Երեխաները բեմադրեցին Թումանյանի << Երկինքը փուլ է գալիս>> հեքիաթը:Նրանք նաև երգեցին,արտասանեցին,գուշակեցին հանելուկներ,ունկնդրեցին հեքիաթներ:ՆՈՒՀ- ի տնօրեն Անահիտ Ստեփանյանը գիրք նվիրեց գրադարանին:Նրանք հեռացան գեղեցիկ տպավորություններով և խոստացան հաճախակի այցելել գրադարան:

 

Գրքի նվիրատվության օրը գրադարան այցելեցին նաև <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ընկերության ներկայացուցիչները :Նրանք գրադարանին նվիրեցին համաքաղաքացի գրող-բանաստեղծ Գագիկ Դավթյանի գրքերից:

 

Կապանի Էլեկտրոնային գրադարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում ներառված էին հարցեր հայ հեղինակների ստեղծագործություններից, ինչպես նաև նրանց կյանքի և գործունեության առանձնահատկությունները բնութագրող և երաժշտական հարցեր։ Խաղին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի, Կապանի արվեստի պետական քոլեջի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի նախապատրաստական բաժնի և Կապանի բժշկական քոլեջի ուսանողները, որոնք, ինչպես հարցերի պատասխաններից պարզ դարձավ, բավականաչափ իրազեկված էին հայ գրականությունից և հայ հեղինակների ստեղծագործություններից։ Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <>. թիմը, բայցև նշենք , որ հաղթող թիմից շատ քիչ միավորներով էին հետ մնում մնացյալ թիմերը։

Ուսանողները խաղին ներկայացել էին գրքերով։ Վերոնշյալ ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների կողմից նվիրաբերված գրքերն ամբարվել են՝ նոր գրքերի պահանջ ունեցող գրադարաններին տրամադրելու նպատակով։