Կապանի Էլեկտրոնային գրադարան են այցելել թիվ 13 ՆՈՒՀ-ի կրտսեր երկրորդ խմբի սաները, դաստիարակ՝ Լիլիթ Գրիգորյանի հետ: Երեխաները շրջեցին գրադարանում, արտասանեցին Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից և հետաքրքրությամբ թերթեցին պատկերազարդ գրքերը: Միջոցառման վերջում Լիլիթ Գրիգորյանը երեխաների անունից պատկերազարդ հեքիաթների և առակների գիրք նվիրեց գրադարանին: