Այսօր Էլեկտրոնային գրադարան էին այցելել Կապանի Թիվ 6 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները: Գրադարանի աշխատակիցների կողմից կազմակերպվել էր վիկտորինա «Գուշակիր հեքիաթը»: Երեխաները ակտիվ և աշխույժ մասնակցություն ունեցան՝ երգեցին, արտասանեցին և պատասխանեցին հարցերին: Մանկապարտեզի սաները գրադարանի կողմից խրախուսվեցին  հեքիաթների գրքերով: