Այսօր էլեկտրոնային գրադարանում կայացավ Դերենիկ Դեմիրճյանի 145 ամյակին նվիրված «Ավելորդը» պատմվածքի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Գոհար Պետրոսյանի գլխավորությամբ: Երեխաները Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքում, անդրադառձան հետևյալ կերպարներին՝ Հաճի աղայի և Սրբունի : Ստեղծագործությունում կան մի քանի հատվածներ, որտեղ ցույց է տրվում Հաճի աղայի ինքնահավանությունը, զգուշությունը և անհանգստությունը: «Ավելորդը» պատմվածքի վերջում հեղինակը Հաճի աղայի կերպարը փոխում է դեպի դրականը: Դերենիկ Դեմիրճյանը ուզեցել է պատմվածքի շնորհիվ զուգահեռներ գծել նյութական և ընտանիքի մեջ սիրո մասին: Դա հենց հասկացրել է մեզ հերոսի դեպի դրական փոխվելը:



