Արդեն մի քանի տարի է Հայաստանում որպես Գիրք նվիրելու օր նշվում է փետրվարի 19-ը՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը : Գրքեր գնելու սովորույթը վաղ էր զարթնել նրա մեջ: Նա գրքեր շատ էր գնում, իսկ գնելիս էլ գնում էր գրքերի շքեղ հրատարակություններ…

Հովհ. Թումանյանը սիրում էր կարդալ ոչ միայն հայ դասականներին, այլև արտասահմանյան շատ հեղինակների ստեղծագործությունները:

Թումանյան ծնած ազգը չի կարող վհատվել, նա՝ որպես փյունիկ, կհառնի իր վերքերից: Ես հավատում եմ, ես պարտավո՛ր եմ հավատալ, որ Թումանյանի երազած երկիրը մենք դեռ կտեսնենք, և դեռ կբացվեն Հայոց աշխարհի խաղաղ ու հաղթանակած արշալույսները: