Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բեր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասդ բեր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բեր։
                                                    Հովհաննես Թումանյան
   Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի աշակերտները այցելեցին  էլեկտրոնային գրադարան: Նրանք ներկայացրեցին Հովհ. Թումանյանի կենսագրությունը և հեքիաթի ժանրային առանձնահատկությունները: Խմբերով հանդես եկան «Սուտասանը», «Ճամփորդները», «Իրիկուն»,«Անհաղթ աքլորը», «Ծիտը» ստեղծագործություններով:Երեխաները գրադարանին նվիրեցին Ռուզաննա Ստեփանյանի « ՈՒսումնամեթոդական ձեռնարկ» գիրքը: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում: