Կապանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, ավարտվել՝ 2015թ.:
Նորագույն սարքավորումների ներդրմամբ՝ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով եւ որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլեւ այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից:
Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց՝ վերապատրաստում անցած գրադարանավարներն սկսել էին գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները: Գրադարանն ունի մոտ 20 000 կտոր գրականություն, որի թվայնացումն սկսվել եւ այժմ էլ ընթացքի մեջ է:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային գրադարանը կդառնա նաեւ յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձեւաչափով առաջինը կլինի տարածաշրջանում:
Գրադարանում ստեղծվել են բոլոր պայմանները այցելուների առանձնացված աշխատելու, աշխատանքային հավաքներ կազմակերպելու եւ պարզապես հանգիստ ընթերցանության համար:
Մոտ ժամանակներում նախատեսվում է գրադարանի անդամակցումը Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով օգտվելու Երևանի եւ այլ գրադարանների արխիվներից:
Կապանում էլեկտրոնային գրադարանի հիմնադրումն իրականացվել է համայնքային բյուջեի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ:
Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, նաեւ՝ ֆիլմերի եւ այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն:
Տնօրեն
Գրադարանավար
Գրադարանավար
Գրադարանավար
Գրադանավար
Գրադարանավար
Գրադարանավար
Գրադանավար
Գրադարանային գործի մասնագետ
կապնվել մեր հետ կարող եք այցել մեզ կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն