Այսօր գրադարանի այցելուներն էին Կապանի թիվ 12  միջն. դպրոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները: Նրանք պատրաստել էին միջոցառում՝ նվիրված  մանկական  գրքի միջազգային օրվան: Ծանոթացրեցին Հանս Քրիստիան Ադերսենի կյանքը և գործունեությունը: Աշակերտները ներկայացրեցին հատվածներ Հովհաննես  Թումանյանի հեքիաթներից՝ «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը» «Բարեկենդանը», ցուցադրեցին տիկնիկային ներկայացում «Շունն ու կատուն», «Ոսկե ձկնիկը»: Օգտվեցին գրադարանի գրքերից, պատասխանեցին գրադարանավարների տված հարցերին և շատ գոհ գնացին՝ կրկին այցելելու ակնկալիքով: