Հոկտեմբերի 7-ին Էլեկտրոնային գրադարանում նշվեց ,,Գրադարանավարի օրը՛՛: Արդեն 15 տարի հոկտեմբերի 7-ին հանրապետությունում նշվում է ,, Գրադարանավարի օրը՛՛ : Միջոցառման խորագիրն էր ,, Ամեն հասակ ունի իր Թումանյանը, Կոմիտաս Վարդապետը՝ սկիզբ է որ վախճան չունի՛՛: Միջոցառման մասնակցում էին Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստ բաժնի, մանկապատանեական կենտրոնի, արվեստի քոլեջի սաները, թիվ 13 հիմն. դպրոցի աշակերտները, մշակույթի կենտրոնի կիթառահարների խմբակի երեխաները և գրադարանի ակտիվ ընթերցողներ: Գրադարանավարներին շնորհավորելու էր եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Շնորհակալություն՝
Արտուր Գաբրիելյանին,
Թերեզա Հովհաննիսյանին,
Արամայիս Հակոբյանին,
Նելլի Նազարյանին,
Հրանտ Էլչյանին.
Հոկտեմբերի 7-ին Էլեկտրոնային գրադարանում նշվեց ,,Գրադարանավարի օրը՛՛
