Այսօր մեր հյուրերն էին թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ Ա դասարանի աշակերտները ուսուցչուհի՝ Աստղիկ Հայրապետյանի, Ինգա Ոսկանյանի և դասղեկ՝ Մարինե Գասպարյանի հետ: Աշակերտները մանկական սրահում ներկայացան իրենց կողմից պատրաստած հանդեսով, որն նվիրված էր գարնանամուտին և ծաղիկների տոնին: Դիտեցին ֆիլմ ծաղիկների մասին, ասմունքեցին ,երգեցին, պատասխանեցին Ռ. Գալստյանի կողմից առաջադրված հանելուկներին: