Կարդացեք գրադարանից գրքերը, լսեք իմ հյուրերին և իմ տունը Ձեզ համար կլինի համալսարան: Այսպես էր գրքասեր ու ընթերցասեր Հովհաննես Թումանյանը իր երեխաններին հաղորդակից դարձնում կարդալուն, գիր ու գրվածքով հիանալուն, ապրելուն և կրթվելու մշակույթին: Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ ու շատ բաներ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:
Փետրվարի 18-ին Էլեկտրոնային գրադարանը միջոցառումների շարք է կազմակերպել Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված, որի խորհուրդն էր գիրք նվիրելը :Միջոցառմանը ներկա էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի I Բ դասարանի աշակերտները դասվար՝Ակսանա Աղաբաբյանի հետ:Երեխաները դիտեցին Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի խմբի ղեկավար՝ Արթուր Գաբրիելյանի սաների մասնակցությամբ կազմակերպված Հովհ. Թումանյանի հեքիաթների ներկայացումները: Միջոցառման ավարտին դասվարը գրադարանին նվիրեց Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» գիրքը :