Այսօր էլեկտրոնային գրադարանի  հյուրերն էին Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի ավագ խմբերը: Երեխաները բեմականացրեցին Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», արտասանեցին և դիտեցին «Անբան  Հուռին » մուլտֆիլմը: Ծանոթացան գրադարանի աշխատանքներին և մեծ բավականությամբ ու ոգևորությամբ գնալուց  խոստացան , որ այսպիսի այցերը շարունակական կլինի: Թիվ 2 ՆՈՒՀ-ի տնօրինության կողմից նվիրատվության կարգով գրադարանը համալրվեց ևս մեկ գրքով  «Կենդանիների հանրագիտարան»: