Մարտի 7-ին Էլեկտրոնային գրադարան այցելեցին թիվ 7 հիմնական դպրոցի V-րդ ,,բ՛՛ դասարանի աշակերտները, դասղեկ՝ Նվարդ Հայրապետյանի և գրադարանավարուհի՝ Աննա Արզումանյանի հետ: Շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանի աշխատանքների հետ: Այնուհետև մանկական սրահում՝,, Մանկապատանեկան գրքի շաբաթին՛՛ նվիրված ներկայացրին գրադարանի ու գրքերի մասին ասույթներ և հետաքրքրաշարժ պատմություններ: Դիտեցին Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված <<Հովհ. Թումանյանի թանգարանը>> տեսահոլովակը:
Էլեկտրոնային գրադարան այցելեցին թիվ 7 հիմնական դպրոցի V-րդ ,,բ՛՛ դասարանի աշակերտները
