«… Ինչպես կյանքում, այնպես էլ գեղանկարչության մեջ ես կարող եմ ապրել առանց աստծո, բայց ես` որպես տառապող մարդ, չեմ կարող ապրել առանց մի մեծ բանի, որը կազմում է իմ կյանքը` առանց ստեղծագործելու հնարավորության…»:
«… Բայց ես միշտ կարծել եմ, որ աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է…»:
«… Կտավը հավատ է, որը հարկադրում է արհամարհել հասարակության կարծիքը…»:
«… Ես երազում եմ կտավը, ապա նկարում իմ երազը…»:
Էլեկտրոնային գրադարանի հյուրերն էին Կապանի թիվ 3միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ուսուցչուհիներ՝ Նոննա Աղամյանի, Լիլիթ Սարգսյանի, Վարդուհի Օհանջանյանի հետ:Նրանք ներկայացրեցին Վան Գոգի կյանքն ու ստեղծագործությունը և դիտեցին Վան Գոգին նվիրված տեսաֆիլմ:









