Կապանի Եվրոպական քոլեջի 0601 խմբի ուսանողները կուրսղեկ Հասմիկ Գրիգորյանի հետ հյուրընկալվել էին էլեկտրոնային գրադարանում:Նրանք ծանոթացան գրադարանի սպասարկման ձևին,կառուցվածքին,գրապահոցներին,օգտվելու եղանակին:Միջավայրը շատ տրամադրող էր,ուսանող Նարեկ Բադալյանի դաշնամուրի հնչյունների ներքո կարդացին սիրային բանաստեղծություններ Սահյանից ու Սևակից, ինչը զուգակցվեց դասախոսի վերլուծություններով ու միմյանց հետ անկեղծ զրույցներով …Այցերը գրադարան մշտական բնույթ կկրեն: