«Եղիշե Չարենցը հայ ժողովրդի հանճարեղ զավակներից է, հոգին՝ գործող հրաբուխ: Չարենցը մայր հողից էր ծնվել, սիրտը ժողովրդի հետ էր և անսահմանության ձգտում ուներ »: Էլեկտրոնային գրադարանում կայացավ գրական ցերեկույթ նվիրված Եղիշե Չարեցի 125-ամյակին: Մասնակցում էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները: Մասնակիցները ասմունքեցին Չարենցի ստեղծագործություններից: Հնչեցին գեղեցիկ երաժշտական կատարումներ չարենցյան տողերով: