Հոկտեմբերի 7-ին՝ Կապանի Էլեկտրոնային գրադարանը արձագանքեց ՝ <<Գրադարանավարի օրվան>> նվիրված համահայկական միջոցառումներին:
Միջոցառման շրջանակներում գրադարանում կազմակերպել ու անց է կացվել միջոցառումներ նվիրված Երևանի 2800 ամյակին: Կազմել էինք գրադարանային պլակատներ՝ <<Հին ու Նոր Երևան>>, <<Ճանապարհ գրքով>>,<<Իմ երազանքի գրադարան>>, <<Ինչ գիրք կնախընտրեիք…>> վերնագրերով: Արձագանքեցինք ՀՀ Մշակույթի նախարարության և <<Մարդ կարդացող>> նախագծի շրջանակներում կազմակերպված շարադրությունների մրցույթին:
Միջոցառումն սկսեցինք հարգանքի տուրք մատուցելով Մեծ շանսոնյե, անզուգական պոետ և դերասան Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ֆոտոշարքով:
Բացման խոսք. Գրադարանավարներին տոնի առթիվ ռուսերեն լեզվով շնորհավորեց գրադարանի փոքրիկ ընթերցող՝ Սառան, և թիվ 1 երաժշտական դպրոցի սան՝ դաշնակահար՝ Մարտա Հայրապետյանը: Ցուցադրվեց ֆոտոշարք Հին ու Նոր Երևան թեմայով, ասմունքեցին թիվ 13 հիմն. դպրոցի IX -րդ դասարանի աշակերտները:
Մշակույթի նախարարության և <<Մարդ կարդացող>> նախագծի շարադրության մրցույթի մասնակիցները ՝ թիվ 13 դպրոցի VI-րդ դաս-ի աշակերտները և Սյունիքի մարզային երիտասարդական հիմնադրամի կամավոր՝ Արկադի Լալազարյանը, կարդացին իրենց շարադրությունները: Հիմնադրամի կամավոր՝ Մոնիկա Փարսադանյանն արտասանեց Գևորգ Էմինի <<Սասուցիների պարը>> պոեմից մի հատված: Լավագույն շարադրության մրցույթի մասնակիցներին տնօրենության և Էլեկտրոնայի գրադարանի կողմից արժանացան տարբեր ժանրի գրքերով:
<<Իմ երազանքի գրադարան>>, <<Ինչ գիրք կնախընտրեիք >> թեմաներյով մասնակիցները իրենց մտքերը արտահայտեցին գրավոր:
ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ԳՐԱԴԱՐԱՆ- << Я бы хотела, чтобы в моей библиотеке царила атмосфера добра и красоты. Книги как лебеди несут нас в удивительнй мир>>. -Сара Оганнисян.
Միջոցառման ավարտին հյուրերն փոխանակեցին
ջերմ տպավորություններով: