Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գայանե Թադևոսյանին։
Համայնքի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արմեն Գևորգյանին՝ գրադարանային ոլորտում ծավալած գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար և հավելել, որ քննարկումների արդյունքում, այդ թվում անձնային և մասնագիտական բարձր որակները հաշվի առնելով, Արմեն Գևորգյանը իր գործունեությունը շարունակելու է համայնքային ենթակայության մեկ այլ կառույցում։
Այնուհետև շնորհավորելով և ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին՝ համայնքի ղեկավարը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող կազմակերպությունում և ընդգծել, որ սպասելիքները մեծ են։
Գայանե Թադևոսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ գրադարանավարների և ակումբավարների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:







