Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

                                                                                                  Եղիշե Չարենց

2008թվ. փետրվարի 19-ից ի վեր ՀՀ կառավարության որոշմամբ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև, որպես գիրք նվիրելու օր: Որքան կուրախանար ինքը՝ Հովհաննես Թումանյանը, եթե իր կենդանության  ժամանակ տեսներ, որ իր ծննդյան օրն է հայտարարվել Գրքի նվիրատվության օր… իր ծննդյան օրն է, որ մարդիկ ծանոթ թե անծանոթ իրար տեսնելիս՝ գիրք են նվիրում…

Կապանի Էլեկտրոնային  գրադարանում կազմակերպվել էր միջոցառում նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա գտնվեցին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի I Բ դասարանի աշակերտները, դասվար՝ Արևիկ Աբրահամյանի ուղեկցությամբ:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաները՝ Արթուր Գաբրիելյանի գլխավորությամբ, որոնք ներկաներին իրենց գեղեցիկ բեմական խաղով մատուցեցին Թումանյանի «Անխելք մարդը»,«Բարեկենդանը» և «Սուտլիկ որսկանը» հեքիաթները:

Աշակերտները Թումանյանական ասմունքով էլ ավելի բովանդակալից դարձրեցին միջոցառումը: